Հրապարակվել է «Սթար»-ի սնանկության մասին հայտարարությունը


15:39 , 16 օգոստոս, 2013

Azatutyun.am-ը գրում է.

Սթար» սուպերմարկետների ցանցի սնանկության գործերով կառավարիչ Արման Սարգսյանի փոխանցմամբ, այսօր հրապարակվել է ցանցի սնանկության մասին հայտարարությունը: 

«Սթար» ընկերությունը սնանկ ճանաչելու հայցով դատարան էր դիմել «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որին սուպերմարկետների ցանցը պարտք է 71 միլիոն դրամ: Դատարանը բավարարել է հայցը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգսյանը հավելեց, որ «Սթար»-ի բոլոր պահանջատերերը իրենց պահանջները պետք է ներկայացնեն դատարան, ինչից հետո` մեկ ամսվա ընթացքում դատարանը կհաստատի պարտատերերի ցանկը:

Նրա խոսքով, այս ամենը չի նշանակում, որ սուպերմարկետների ցանցն անխուսափելիորեն կսնանկանա. «Սթար»-ը վերաքննիչ ատյանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը և պատրաստվում է առողջացման ծրագիր ներկայացնել:

«Այնպես չէ, որ միանշանակ մենք ասենք, որ երկու ամսից կամ երեք ամսից կամ չորս ամսից մենք միանգամից դիմելու ենք ու գույքը վաճառելու ենք: Կազմակերպությունը կարող է ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր», - նշեց Արման Սահակյանը:

«Սթար»-ը, մինչդեռ, ճգնաժամի հիմնական պատճառ համարում է մրցակից ընկերությունների գործալաոճը: Առևտրային ցանցի մենեջեր Լիդա Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած գրավոր պատասխաններից մեկում նշում է, թե մրցակից ընկերությունները ներմուծվող առանցքային ապրանքատեսակների մանրածախ և մեծածախ գների միջեւ գրեթե տարբերություն չեն թողնում, ինչը խանգարում է երկրում մանրածախ առևտրի զարգացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ