Պիզայի աշտարակը սկսել է ուղղվել


15:51 , 16 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Իտալական ամենահայտնի Պիզայի թեք աշտարակը աստիճանաբար սկսել է ուղղվել:

RBC-ի փոխանցմամբ, Պիզայի աշտարակի թեքությանը հետևող հատուկ խումբը հայտարարել է, որ 2001-2013թթ.-ի ընթացքում Պիզայի աշտարակի թեքության աստիճանը նվազել է 2.5 սմ-ով:

Այդ փաստը խոսում է 1990-ականներին Պիզայի աշտարակի հիմքը ամրացնելու աշխատանքների արդյունավետության մասին:

Այդ ժամանակ հնարավոր է եղել դադարացնել աշտարակի թեքումը:

Գիտնականները նշել են, որ աշտարակը հետագայում այլևս չի թեքվելու և Պիզային վտանգ չի սպառնում մոտակա 100 տարիների ընթացքում: