Հարյուրավոր ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով մարդկանց մարզերից բերում են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին


21:06 , 17 հունիս, 2021

Aysor.am-ը գրում է. 

Այսօր՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել։

Մարզերից քաղաքացիներին ավտոբուսներով բերում են Երևան՝ մասնակցելու հանրահավաքին։

Mediaport տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են Մարտունիի ՔՊ գրասենյակի մոտ կայանած մեքենաները մարդկանց բերում Հանրապետության հրապարակ` Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու։

Ըստ տելեգրամյան ալիքի՝ «մարդ բերելու» գործին ակտիվորեն լծված են Գեղարքունիքի մարզպետը, Մարտունու հիվանդանոցի տնօրենը, ավագանու ՔՊ-ական անդամները:

Նույն ալիքի հաղորդմամբ՝ Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցներին, ուսուցիչներին ու բուժաշխատողներին ստիպողաբար բերում են Երևան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: