Բայդենը Ռուսաստանին կոչ է արել մտածել Չինաստանից «կախվածության» մասին


20:57 , 17 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին խորհուրդ է տվել մտածել՝ արդյոք անհրաժեշտ է «մեծացնել կախվածությունը» Չինաստանից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նուլանդը հինգշաբթի օրը ելույթ է ունեցել GLOBSEC-2021 միջազգային գիտաժողովում և պատասխանել է լսարանի հարցերին: Հարցերից մեկն այն մասին էր, թե ինչ դեր կխաղա Ժնևի ռուս-ամերիկյան գագաթնաժողովը Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ