Սյունիքի մարզպետարանը ընտրություններից առաջ մեծ ծավալի դրամական աջակցություն է ցուցաբերում բնակիչներին. Սյունիքի բնակիչ


20:04 , 17 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Սյունիքի մարզպետարանը ընտրություններից առաջ մեծ ծավալի դրամական աջակցություններ է տրամադրում` առանց ցուցակները հրապարակելու։ Այս մասին Tert.am-ին ահազանգեց Կապանի բնակիչներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի:

«Մարզպետը բոլոր քաղաքացիներից ձայն է խնդրում Նիկոլի օգտին, փոխարենը դրամական աջակցություն տրամադրում։ Դրամական աջակցության ցուցաբերումը տարօրինակ չէր լինի,  եթե նա երբևէ այսօրինակ մտահոգություն ունենար և արձագանքեր մարզի բնակիչների դիմումներին։ Հիմա ընտրողաբար գումար են տալիս նրանց, ովքեր  յուրային  են, իսկ նրանք, ովքեր քաղաքական այլ հայացքներ ունեն, հավասար չեն օրենքի առաջ, բայց կրկնում եմ աջակցությունը օրենքով  սահմանված կարգով չի ցուցաբերվում»,-ասաց բնակիչը:

Նա նշեց, որ եթե այցելենք մարզպետարան, ապա կտեսնենք թե ինչ ծավալի դրամական աջակցություն է  բաժանվում և քանիսն են իրենց հերթին սպասում:

«Պատահակա՞ն եք համարում, որ հենց այս փուլում որոշեցին օգնել մարդկանց, բազմաթիվ դեպքեր կան, երբ քաղաքացիները դիմել են, բայց ասել են, թե բյուջեում փող չկա, հիմա  փաստորեն հարստացել ենք»,-ասաց քաղաքացին:

Tert.am-ը կապ հաստատեց նաև Սյունիքի մարզպետարանի Սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: