Դանիայի հավաքականի առաջատարին դեֆիբրիլյատոր կտեղադրեն


15:12 , 17 հունիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենին սրտամկանի դեֆիբրիլյատոր կտեղադրեն: Տեղեկությունը հայտնում է Դանիական ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո Էրիկսենը համաձայնել է վիրահատությանը։

Սրտի դեֆիբրիլյատորը թույլ է տալիս կանխել սրտի աշխատանքի հանկարծակի դադարեցումը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում Դանիայի ու Ֆինլանդիայի հավաքականների հանդիպման ժամանակ Քրիստիան Էրիքսենը կորցրել էր գիտակցությունը։ Խաղն ընդհատվել էր։ Ֆուտբոլիստը հիվանդանոց էր տեղափոխվել, ավելի ուշ նրա վիճակը կայունացել էր։