Գեղարքունիքում ու Սյունիքում թշնամին սկսել է ականապատել այն, ինչ գրավել են. ՀՀ նախկին վարչապետն ահազանգում է


14:56 , 17 հունիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Թշնամին սկսել է ականապատել այն, ինչ գրավել են՝ Գեղարքունիքում ու Սյունիքում: Մեր տարածքներն ականապատում են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանի խոսքերով, հավանաբար ադրբեջանցիներն էլ են զարմացել, թե ինչու հայերն իրենց հետ չեն շպրտում. «Վերցնելով գալիս են»:

Ինչ վերաբերում ընտրություններին, Բագրատյանի խոսքերով, այդ օրը քվեարկում է դավաճանությունն ու ոչ դավաճանությունը, կա 15 կուսակցություն, որոնք դավաճանության կողմն են, դրանք Նիկոլ Փաշինյանին աջակցող ուժերն են: