10 լավագույն գրքերը արձակուրդի համար


16:00 , 16 օգոստոս, 2013

«Պատահական թափուր աշխատատեղ», Ջոան Ռոուլինգ 


Ջոան Ռոուլինգի առաջին «լուրջ» վեպը սպասում էին յուրահատուկ անհամբերությամբ ինչպես մեծահասակները, այնպես էլ «Հարի Փոթեր»-ի երիտասարդ երկրպագուները՝ չնայած «18+» տարիքային սահմանափակմանը: Եվ իզուր չէ, որ սպասում էին: Գիրքը բավականին ծանր է ինչպես քաշով (մոտ 600 էջ), այնպես էլ սյուժեով: Այս անգամ  Ռոուլինգը նվիրել է իրեն մի փոքրիկ քաղաքի բնակիչների կյանքի և հարաբերությունների ուսումնասիրությանը: Քաղաքի գեղեցիկ դարպասներից այն կողմ թեժ իրադարձություններ են տեղի ունենում: Կոնֆլիկտի մեջ են բոլորը, յուրաքանչյուր հարցում. ամուսինները, ծնողները երեխաների հետ, ընտանիքի անդամները և այսպես շարունակ: Վերջաբանում Ջոան Ռոուլինգը կրկին ընդունված երջանիկ ավարտից հեռու է մնացել և ուղղակիորեն ապշեցրել է ընթերցողներին տրագիկ վերջաբանով: Հաշվի առնելով այն փաստը, որ Ռոուլինգը փոթթերիանայի վերջին մասում վերացրեց մոտ 20 հերոսի, դա զարմանալի չէ: Չնայած ծանր սյուժեին` վեպը արագորեն է կարդացվում և կախվածություն է առաջացնում:

 Մեջբերում. «Ընկնելով գնացքի տակ` չես մխիթարվի նրանով, որ տեսել ես նրա մոտենալը»: 

 

«Թեթևամիտի քրոնիկները», Պավել Սանաև


«Թեթևամիտի քրոնիկները» բացառապես ամառային վեպ է: Թերևս այն պատճառով, որ գործողությունները հիմնականում ծավալվում են լատվիական հանգստավայրերում, իսկ գլխավոր հերոսի կյանքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառն առաջին սերն է` իր խելահեղ արարքներով, չպլանավորված Մոսկվա-Ռիգա ճանապարհորդություններով, երկար հեռախոսային զրույցներով: Սանաևի նոր վեպը շատ հեշտ և արագ է կարդացվում: Առաջին մասը շատ հանկարծակի և հակասական ավարտ ունի: Վեպի շարունակությունը աշնանն է սպասվում:

Մեջբերում. «Ընկերությունը հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ ընկերներն ընդունում են միմյանց այն դերերում, որը յուրաքանչյուրն իր համար ընտրել է»:


 «Տղամարդը, ով մոռացել էր իր կնոջը», Ջոն Օ՛Ֆարրել  


Արձակուրդից առաջ միշտ ստուգեք` արդյո՞ք չեք մոռացել Ձեր անձնագիրը, գումարը, տոմսերը: Դա շատ ճիշտ և խոհեմ քայլ է, իսկ անգլիացի կատակերգակ սցենարիստ Ջոն Օ՛Ֆարրելը որոշել է մի իրավիճակ արտացոլել, թե արդյոք ինչ կպատահեր, եթե մոռանայիք Ձեր կնոջը: «Daily Mail»-ի աղյուսակը գնահատել է գրողի կատակը և նրան իր հավանությունն է տվել: «Իդեալական գիրք նրանց համար, որ գոնե մեկ անգամ անիծել են իրենց կյանքը: Իսկ Դուք փորձեք ամեն ինչ նորից սկսել: Միգուցե դա Ձեզ դո՞ւր կգա»:

Մեջբերում. «Եվ ահա հորիզոնում երևում է ամուսնալուծությունը: Բայց իրադրության կամոք` դու մոռանում ես ամեն ինչ: Ով ես, որտեղ ես, ով ես եղել, ում հետ ես ապրել: Եվ այդ ժամանակ դու կողքից կնայես քո կյանքին, և եթե հաջողվի, կփոխես ամեն ինչ, այն ամենը, ինչ դեռ հնարավոր է փոխել»:


 «Ժամեր», Մայքլ Քաննինգեմ   


1998թ.-ին իրական սենսացիա դարձավ ամերիկացի գրող Մայքլ Քաննինգեմի «Ժամեր» վեպը, իսկ գլխավոր հերուսուհին, ոգեշնչման առարկան և միստիկական «համահեղինակը» դանձավ Վիրջինիա Վուլֆը: Վեպում առկա են երեք սյուժետային գծեր և գլխավոր հերոսուհիներ. գրող Վիրջինիա Վուլֆը «Միսսիս Դելլոուեյ» վեպի վրա աշխատելու ընթացքում, միսիս Լորա Բրաունը, ով կարդում էր այդ վեպը 20-րդ դարի կեսերին, և Կլարիսա Ոգանը, ով ապրում էր Նյու Յորքում 20-րդ դարի վերջերում: Երեք ժամանակահատվածներ միահյուսվել են մեկ պատմության մեջ: Այս վեպի համար Քաննինգեմը 1999թ.-ին արժանացավ Պուլիտցերյան մրցանակին: 2002թ.-ին վեպը հաջողությամբ էկրանավորեց բրիտանացի ռեժիսոր Սթիվեն Դոլդրին: Գլխավոր հերսուհիներին ֆիլմում մարմնավորեցին Նիկոլ Քիդմանը, Ջուլիանանա Մուրը և Մերիլ Սթրիպը:   

Մեջբերում. «Միայն երկու հնավաորություն գոյություն ունի` կա՛մ լինել տաղանդավոր, կա՛մ ինչպես ասում են, շատ չանհանգստանալ»:


«Մոխրագույնի հիսուն երանգ», Է. Լ. Ջեյմս 


Մինչ վերջերս Էրիկա Լեոնարդը (Է. Լ. Ջեյմս գրողի իրական անունը) սովորական բրիտանացի տնտեսուհի էր: Այս ստեղծագործությունը լի է բաց տեսարանների նկարագրությամբ և անկեղծ երկխոսություններով: Է. Լ. Ջեյմսը դարձել է 2013թ.-ի ամենաբարձր վարձատրվող հեղինակներից մեկը: «Մոխրագույնի հիսուն երանգ»-ի պրովոկացիոն բնույթը բազմաթիվ անգամներ քննադատվել է: Ծովափնյա հանգիստը լավագույն միջոցն է ներթափանցելու Քրիստիան Գրեյի մութ ու մռայլ և նրա համեստ սիրեցյալի` Անաստեյշա Սթիլի աշխարհը:

Մեջբերում. «Ես չեմ կարող մնալ: Ես գիտեմ, թե ինչ է ինձ պետք, բայց դու չես կարող դա ինձ տալ, իսկ ես ի վիճակի չեմ քեզ տալու այն, ինչ դու ես ուզում»:

 

«Ֆեյսբուքում տղայիս հետ», Յանուշ Վիշնևսկի


Լեգենդար լեհ գրող Յանուշ Վիշնևսկին շարունակում է ուսումնասիրել համացանցի ազդեցությունը մարդկանց կյանքի վրա: «Միայնությունը համացանցում» վեպի շռնդալից հաջողությունից հետո Վիշնևսկին որոշեց կրկնել փորձարկումը և անդրադարձավ նոր համակարգչային կախվածությանը սոցիալական ցանցերից: «Ֆեյսբուքում տղայիս հետ» վեպը կարելի դասել թեթև ամառային գրքերի ցանկին: Անկեղծ և դառը պատմվածք մարդու ներաշխարհի, կյանքի, աշխարհի մասին, որը ոչ միշտ է արդար, և իհարկե սիրո մասին: 

Մեջբերում. «Ֆեյսբուքը դժոխքում մեծ հարգանք է վայելում, ինչպես ներդրողը կամ հովանավորը»:


«Շանգրի-Լայում կորածները», Միտչել Զուկոֆֆ  


Հետաքրքրաշարժ «Շանգրի-Լայում կորածները» վեպը կհավանեն «Ողջ մնալ»(Lost) սերիալի բոլոր երկրպագուները: Սպասված ճանապարհորդությունը վեր է ածվում ավիովթարի և կյանքի համար հուսահատ պայքարի վայրի կղզու վրա, որտեղ բնակվում են մարդակեր ցեղեր: Գլխավոր հերոսուհին՝ Մարգերետ Հասթինգսը, երկու այլ ուղևորների հետ փորձում է ողջ մնալ վտանգավոր ջունգլիներում, պայքարել աբորիգենների հետ և այս ամենից փորձել մինիմալ կորուստներով դուրս գալ:

Մեջբերում. «Ես ձեզ հստակ կասեմ. եթե ուզում եք մարտի դաշտ հասնել, ոչ մի դեպքում ինքնաթիռով չգնաք: Ոտքով գնացեք, սողալով, ամեն կերպ, բայց ոչ ինքնաթիռով!»:


 «Քաղցած խաղեր», Սյուզեն Քոլլինզ


Ինչպես նախորդ վեպը, Սյուզեն Քոլլինզի եռահատոր ստեղծագործությունը կկլանի ընթերցողին իր հետաքրքիր սյուժեով: Այս անգամ հեռու ապագայում կյանքի իրավունքի համար պետք է պայքարել ոչ թե խելագարված աբորիգենների դեմ, այլ մարդկանց՝ քաղցած խաղերի մասնակիցների դեմ: Իհարկե, այսպիսի թեժ պատմությունը լրացվում է գլխավոր հերոսների միջև սիրո պատմությամբ, ովքեր դժբախտաբար պետք է սպանեին միմյանց: Գրքի հրաշալի էկրանավորումը համաշխարհային հռչակ բերեց 22-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենցին: Բայց իր առաջին «Օսկարը» երիտասարդ աստղը ստացավ այլ դերակատարման համար:  

Մեջբերում. «Որպեսզի հասնես վերջին, պետք է անցնես սկիզբը և մեջտեղը: Ավելի լավ է` չուշանաս»:


 «11/22/63», Սթիվեն Քինգ 


Սթիվեն Քինգն այնպիսի մի գիրք է գրել, որից անհնար է կտրվել, մինչև ամբողջությամբ չկարդաս: Հենց դրանում է կայանում նրա նոր ստեղծագործության գլխավոր վտանգը: Սթիվեն Քինգը փորձեց պարզաբանել ամերիկյան գլխավոր գաղտնիքը՝ ով և ինչի համար է սպանել Ջոն Քենեդուն, և ինչպես կփոխվեր պատմությունը, եթե չլիներ այդ ողբերգական իրադարձությունը: Քինգը երկար սպասման մեջ կպահի մինչև ավարտը, իսկ երբ գաղտնիքների կծիկը կբացվի, և վերջին էջը կկարդացվի, ապա կարելի է տուն վերադառնալ արձակուրդից պարտքը կատարած լինելու զգացումով:

Մեջբերում. «– Ջե՞յկ: Ասա ինձ որևէ մի լավ բան ապագայի մասին: Ոչ մի բան մտքիս չի գալիս: Բջջային հեռախոսնե՞ր: Ոչ: Տերրորիստ-մահապարտնե՞ր: Երևի թե ոչ:
Այդ պահին ես ժպտացի:
- Դու երկու նորություն կստանաս մեկի գնով: Սառը պատերազմը վերջացել է, իսկ նախագահը սևամորթ է»:


 «Պիի կյանքը», Յան Մարթել
 

Հետաքրքրաշարժ պատմություն հնդիկ պատանու մասին՝ Պի Պաթել անունով, ով նավաբեկությունից հետո 227 օր անցկացնում է ծովում ոչ ամենաընկերասեր կենդանիներից մեկի՝ վագր Ռիչարդ Փարկերի հետ: Այս վեպի համար Յան Մարթելը 2002թ.-ին ստացել է պատվավոր Բուկերովյան մրցանակը: Գրքի հիասքանչ էկրանավորումը ցնցեց հանդիսատեսի երևակայությունը, բայց սա այն դեպքն է, որ թե՛ գիրքը, թե՛ ֆիլմը նույնապես հիասքանչ են:

Մեջբերում. «Կյանքն այնքան ժամանակ է հիասքանչ, մինչ մահը սիրահարված է նրան»: