Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը Շվեյցարիա է մեկնել կառավարական Իլ-96 շքեղ ինքնաթիռով, որը լրագրողների շրջանում հայտնի է որպես «Թռչող Կրեմլ», գրում է The Sun-ը։
Ինչպես նշում է պարբերականը, մինչ Բայդենը Ժնև է ժամանել համեստ Air Force One օդանավով, ՌԴ-ի նախագահը Շվեյցարիայի մայրաքաղաք է ուղևորվել ավելի քան 545 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռով, որը նույնիսկ «ոսկեզօծ նստատեղով զուգարանակոնք ունի»։
Ըստ հաղորդման՝ կառավարական ինքնաթիռի ինտերիերն արված է նեոդասական ոճում․ այն ունի մարզադահլիճ, բար, ննջասենյակ, կոնֆերանսների համար նախատեսված սրահ, որտեղ տեղադրված սեղանը եզերված է ոսկյա զարդանախշերով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: