15:13 , 16 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Չինաստանի Լոխե քաղաքի կենդանաբանական այգում այցելուներին առյուծի փոխարեն շուն են ցուցադրում, հայտնում է UPI-ն:
Մասնավորապես, դրան ուշադրություն է դարձրել երեխայի հետ կենդանաբանական այգի եկած մի կին:
Նա ցանկացել է երեխային ցույց տալ, թե ինչ ձայներ է հանում առյուծը, սակայն վանդակում գտնվող աֆրիկյան առյուծը սկսել է անսպասելիորեն հաչել:
Պարզվել է՝ իրականում առյուծի փոխարեն վանդակում տիբեթյան մաստիֆ է:
Կենդանաբանական այգու աշխատակիցները «փոխել են» նաև այլ կենդանատեսակների, մասնավորապես՝ գայլի վանդակում եղել է շուն, իսկ ընձառյուծի՝ աղվես:
