15:19 , 16 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Փարիզում մահացել է հատնի իրավագետ «սատանայի փաստաբան» անվամբ հայտնի Ժակ Վերժեն։
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ն, Վերժեի ծանոթների պնդմամբ մի քանի ամիս առաջ փաստաբանը ընկել էր, որից հետո տևական ժամանակ խնդիրներ ուներ տեղաշարժման հետ։ Մահվան հստակ պատճառները դեռևս հայտնի չեն։ Ժակ Վերժեն ծնվել է Թաիլանդում 1925թվականին։ Նա ծայրահեղ կոմունիստական գաղափարների կրող է եղել ու հայտնի դարձել 1950-ականներին, երբ դատարանում պաշտպանել է Ալժիրի Ազգային ազատագրական ֆրոնտի ներկայացուցիչներին։ «Սատանայի փաստաբան» ածական անունը Վերժեն ստացել է շնորհիվ գործերի, որոնք նա վերցրել է։ Նա նախընտրում էր պաշտպանել մարդկանց, ում դատավճիռը գրեթե բոլորի դեպքում նախապես հայտնի է եղել ու մեղադրվողները գրեթե ոչ մի հնարավորություն չեն ունեցել հաջողության։ Նրա հայտնի գործերից է եղել նացիստ Կլաուս Բարբյոի պաշտպանականը, ապա վենեսուելացի նարկոբարոն Կարլոս Շակալինը։ Նա նաև եղել է նախկին Հարավսլավիայի առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչի փաստաբանը։ 2003-ին առաջարկել է սեփական թեկնածությունը դատարանում պաշտպանելու Սադամ Հուսեյինին, սակայն Իրաքի նախկին առաջնորդի ընտանիքի անդամներն ընտրեցին ուրիշին։ 2011-ին նա դատարանում պաշտպանել է Կարմիր խմերների նախկին առաջնորդ Պոլ Պոտի հիմնական աջակիցներից մեկին՝ Կխիե Սամֆանին։