News.am-ը գրում է․
Շշի մեջ ուղերձը հատել է Ատլանտյան օվկիանոսը: Այն գտել է պորտուգալցի դեռահասը:
Այն հատել է Վերմոնտից առնվազն 2400 մղոն:
17-ամյա Քրիսթիան Սանտոսը ճմռթված պլաստմասե շիշ է հայտնաբերել, հաղորդում է The Boston Globe-ը:
Նրա մայրը ֆեյսբուքում լուսանկար է տեղադրել՝ խնդրելով կիսվել, որպեսզի հաղորդագրության հեղինակը գտնվի:
Գրության վրա գրված է եղել. «Այսօր Երախտագիտության օրն է »:
Գրության վրա նաեւ էլեկտրոնային հասցե է եղել:
Սանտոսի մայրն ասել է, որ հաղորդագրություն է ուղարկել այդ հասցեով, սակայն դեռ պատասխան չի ստացել: