15:01 , 16 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Մի խումբ քաղաքացիներ այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացրեցին գազի և էլեկտրաէներգիայի գնի թանկացման ոչ հիմնավոր հիմքերի վերաբերյալ հայցադիմում, որը նրանց կողմից ներկայացված թվով երրորդն էր:
Հիշեցնենք, որ նախորդ երկու հայտերը դատարանը մերժել է:
«Հարգելի դատարան, երրորդ անգամ դիմում ենք, որպեսզի դուք քննարկեք գազի գնի բարձրացման օրինականությունը, այս անգամ ևս հայցադիմումը մերժելու պարագայում պարտավորվում ենք անտեսել ձեզ՝ որպես դատարան, և ստեղծել մեր հանրային դատարանը, այսօր խնդրում եմ ուշադիր նայել մեր պահանջները»,-դատարանի դիմաց հայտարարեցին ակտիվիստները:
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ, իհարկե, ոչ ոք հույս չի դնում դատարանների վրա, պարզապես փորձում են ցույց տալ, որ սպառված են բոլոր իրավական ճանապարհներն այս հարցերը կարգավորելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ