Գոռ Սուջյանը` Վարսայի հղիության մասին


14:29 , 16 օգոստոս, 2013

Esyes.am-ը գրում է.

esyes.am-ը երեկ իր ընթերցողներին պատմել է, որ «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն ու Վարսան պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Զույգն ամուսնությունն ամրագրել է նաև ԶԱԳՍ-ում, իսկ հարսանեկան արարողությունը նշել է Մեցցո ակումբում:

esyes.am-ը զրուցեց Գոռի հետ, ով մեզ ասաց, որ առանց ավանդական դարձած զուռնա-դհոլի են  հարսանիք արել. «Հայկական հարսանիք ենք արել` պահպանելով հայկական մաքուր, զուլալ  ժողովրդական երաժշտությունը»:

Հարսանեկան արարողության ընթացքը Գոռն ու Վարսան համատեղ են որոշել: Երգիչը հարսնացուին հարսանեկան կերպարով մինչև հարսանիքն էլ էր տեսել` առանց  հավատալու, թե դա վատ նախանշան է:

Գոռն ու Վարսան միշտ հրաժարվել են լրատվամիջոցների հետ խոսել իրենց սիրո պատմության մասին` դա համարելով խիստ անձնական: Այնուամենայնիվ, երգչից իմացանք, որ մոտ յոթ-ութ ամիս է, ինչ ինքն ու սիրելին միասին են:

Զույգի հարսանեկան լուսանկարների հրապարակումից հետո խոսակցություններ տարածվեցին, թե Վարսան բալիկի է սպասում: Որոշ լուսանակարներում տպավորություն էր, թե Վարսան փորիկ ունի: Այս մասին ևս խոսեցինք երգչի հետ, ով հետևյալն ասաց. «Ոչ, նման բան չկա: Ո՞վ է ասել, թե մենք բալիկի ենք սպասում: Դրանք ուղղակի խոսակցություններ են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ