Հայ հայտնիներ, ովքեր սիրում են մերկանալ տեսախցիկի առջև (Photo 18+)


14:50 , 16 հունիս, 2021

Հայ իրականության մեջ մերկանալը, նույնիսկ մասամբ, մեծ համարձակություն է պահանջում: Կանանց և աղջիկներին հիմնականում պիտակավորում են, սակայն դա առավել հայտնի դառնալու ամենահեշտ ճանապարհներից է: Պատահական չէ, որ հայ հայտնիներից շատերը բավականին հաճախ են մերկանում տեսախցիկի առջև:
Ձեզ ենք ներկայացնում այն հայտնիներին, ովքեր 18+ ֆոտոշարքերով պարբերաբար հիացնում են իրենց հետևորդներին ու երկրպագուներին:

Իլոնա Նուրբեկյան
Երիտասարդ դերասանուհի, մոդել Իլոնա Նուրիբեկյանը Ինստագրամում հաճախ է նոր, համարձակ ֆոտոշարքեր հրապարակում։ 
Նա չի բարդույթավորվում ու սիրում է երկրպագուներին ներկայացնել իր նրբագեղ ու սլացիկ մարմինը:

Լյուսի Հայրապետյան
Սոս Ջանիբեկյանի նախկին սիրելին՝ Լյուսի Հայրապետյանը, բավականին հաճախ է քննարկվում իր սեքսուալ ֆոտոշարքերի շնոհիվ:
Տանը՝ անկողնուց, հանգստից, մարզասրահից Լյուսին մշտապես կիսվում է կիսամերկ լուսանկարներով, որոնք իհարկե, դուր են գալիս նրա հետևորդներին:

Սառա Թիլքյան
Մոդել, դիզայներ Սառա Թիլքյանը նույնպես աչքի է ընկնում իր 18+ ֆոտոշարքերով, որոնք ի տարբերություն մյուսների հիմանականում ավելի համարձակ են:



Ռիփփի
Երգչուհի Ռիփփին իր կարիերայի սկզբում չէր խուսափում 18+ ֆոտոշարքերից, սակայն տարիներն անցնում էին, իսկ նրա համարձակ լուսանկարների քանակը գնալով նվազում էր: Այժմ Ռիփփին գրեթե չի մասնակցում համարձակ ֆոտոշարքերի, սակայն պարբերաբար ուրախացնում է իր երկրպագուներին փոքր-ինչ անկեղծ ու սեքսուալ լուսանկարներով:

Լիլի Մորտո
Լիլին հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ հայուհիներից է, ով գրեթե միշտ զարմացնում ու շոկի է ենթարկում իր ռիսկային ու քննարկվող կերպարներով: Սակայն հեռուստատեսային նախագծերում հաջողություններ գրանցելուց հետո Մորտոն այլևս հանդես չի գալիս 18+ լուսանկարներով:



Վիկտորյա Սահակյան
Թատրոնի դերասանուհի Վիկտորյա Սահակյանը, ով ճանաչում ձեռք բերեց, երբ նկարահանվում էր «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, նույնպես չի խուսափում անկեղծ ֆոտոշարքերից: Առաջին անգամ սեքսուալ ֆոտոշարքով նա ներկայացրեց Իննա Խոջամիրյանի՝ ներքնազգեստների բրենդը:

Էվա Խաչատրյան
Բարեկազմ դերասանուհի Էվա Խաչատրյանն իր թեմատիկ ֆոտոշարքերում սիրում է ներկայացնել սլացիկ ու գեղեցիկ մարմինը: