14:40 , 16 օգոստոս, 2013
Aysor.am-ը գրում է.
Ուկրաինայում ապրող երիտասարդ ամուսինները գնել են տիեզերք թռչելու առաջին տոմսերը: Այս մասին հայտարարել է INSKY ընկերությունը, որը Space Expedition Corporation-ի կողմից կազմակերպվող թռիչքների համար ուղևորներ է գտնում:
«Տիեզերագնացների» անունները չեն հրապարակվում: Ընկերությունը նշում է, որ տոմսը տղամարդու ամուսնական նվերն է հարսնացուին:
Ամուսինները նախապատրաստական շրջան կանցնեն Լոս-Անջելեսում: Տիեզերք կթռչեն Lynx Mark II տիեզերանավով: Այն թռիչք կկատարի Կյուրասաո կղզու կայանից: Տիեզերանավը օդում և անօդ տարածությունում կմնա մոտավորապես 30 րոպե, կբարձրանա ավելի քան 100 կմ:
Առաջին թռիչքը կկայանա 2015 թվականին: Մեկ տոմսն արժե 100 հազար դոլար: