Ռոնալդուի մեկ ժեստի հետևանքով Կոկա-Կոլան կորցրել է 4 միլիարդ դոլար (Video)


12:34 , 16 հունիս, 2021

Կրիշտիանու Ռոնալդուն Հունգարիայի հավաքականի դեմ խաղին նախորդած ասուլիսի ժամանակ սեղանից հեռացրել է «Կոկա-Կոլայի» շշերն ու հորդորել է ջուր խմել:
Marca-ն տեղեկացնում է, որ Ռոնալդուի հորդորից հետո «Կոկա-Կոլայի» արժեքը նվազել է 4 միլիարդ դոլարով:
Կրիշտիանուի հաղորդագրությունը համացանցում տարածվում էր կայծակնային արագությամբ, ու պարզ էր, որ այն ազդելու է նաև ֆինանսական աշխարհի վրա: Նշենք՝ առաջին անգամը չէ, որ Ռոնալդուն դեմ է արտահայտվում գազավորված ըմպելիքներին։