Փաշինյանը հայտարարում է, թե hոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. իսկ գիտե՞ք, որ Նաիրին Թուրքիայից Հայաստան է եկել հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ


11:36 , 16 հունիս, 2021
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 1999թ․ հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է, և դա արվել է Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի պահանջով։
Իսկ դուք գիտե՞ք, որ 1999թ․ հունվարից տևական ժամանակ Նաիրի Հունանյանը ապրել ու գործել է Թուրքիայում, հանդիպել այդ երկրի իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչների հետ և միայն ամռան վերջին է վերադարձել Հայաստան։
Նաիրի Հունանյանը Թուրքիայից Հայաստան է եկել 1999թ․ հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ։ Ձեզ այդ մասին որևէ մեկն ասե՞լ է։ Նիկոլ Փաշինյանը երբևէ այդ մասին ասե՞լ է։
Հարգարժան տիկին Անահիտ Բախշյանը գիտի այդ մասին, կարող է հաստատել։