Խնձորները քաղցրանում են գլոբալ տաքացման հետևանքով. հետազոտություն


14:46 , 16 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Պատճառը, որի հետևանքով խնձորները կորցնում են իրենց համային հատկնիշներն ու ավելի քաղցր են դառնում, գլոբալ տաքացումն է, գրում է The Daily Mail-ը: 

Տվյալները, որ հավաքվել են 1970-2010 թթ.՝ Ճապոնիայի երկու այգիներից, ապացուցում են, որ կլիմայի փոփոխությունն ազդում է խնձորի համի ու արտաքին տեսքի վրա, հայտարարել է հետազոտական խումբը: 

Անալիզը ցույց է տվել թթվայնության ու հյութալիության նվազում, սակայն՝ շաքարի բաղադրության աճ: 

Նախորդ հետազոտությունը ցույց էր տվել, որ գյոբալ տաքացման հետևանքով խնձորները սկսել են վաղ ծաղկել: Բացի այդ, բերքի վրա ազդում է տեղումների քանակն ու օդի ջերմաստիճանը: 

http://i.dailymail.co.uk/i/pix/2013/08/15/article-2394595-1B4FCE51000005DC-415_634x401.jpg