Բրյուսելի մետրոյում անօթևանը խարույկ է վառել


14:15 , 16 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Օգոստոսի 15–ի գիշերը Բրյուսելի մետրոյում յուրահատուկ դեպք է գրանցվել։

Մետրոյի Ռոժյե կայարանի կենտրոնում անօթևանը խարույկ է վառել։ Նա ոստիկաններին բացատրել է իր քայլը նրանով, որ շատ է մրսել և որոշել է այդ կերպ տաքանալ։ Այս մասին հայտնում է Интерфакс–ը։

Իսկ փայտը գտել է հենց մետրոյում. նա կոտրել է վերանորոգման աշխատանքների համար նախատեսված փայտե տախտակը։

Ոստիկանները հայտնել են, որ անօթևանի հասցրած վնասն աննշան է։