Մենք անպայման 5000 տղու պետք ա հողը դնեի՞նք, որ նոր հասկանայինք, որ պետության հետ սենց չի կարելի վարվել


18:49 , 15 հունիս, 2021
Ես հիշում եմ, թե ոնց էին ոչ հեռու անցյալում ծաղրում Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, նրանց աջակիցներին:
Հիմա նայում եմ, թե «Հայրենիք» ու «Պատիվ ունեմ» դաշինքներն ինչքան մեծ բազմություն են հավաքում իրենց քարոզարշավների ժամանակ ու մտածում. «Լավ, այսինքն մեզ աղե՞տ էր պետք՝ վերաարժևորելու համար պետականամետ մարդկանց: Մենք անպայման 5000 տղու պետք ա հողը դնեի՞նք, որ նոր հասկանայինք, որ պետության հետ սենց չի կարելի վարվել: Մենք պետք ա Արցախը կորցնեինք, որ նո՞ր գնահատեինք ու կարոտից մեռնեինք Արցախի համար: Մենք պետք ա թուրքին բերել տայինք մեր տան դիմացի դիրքերը, որ նո՞ր հասկանայինք, որ չէր կարելի ծաղրել, հայհոյել ու պարսավանքի ենթարկել էդ նույն թուրքերին տարիներ առաջ չոքցրած պատերազմի հերոսներին: Մենք պետք ա տեսնեինք սիմոնյան ալենի պիղծ տեսակը, որ նո՞ր գնահատեինք Խաչատուրովին կամ Օգանովսկուն, Ղարամյանին կամ Լևոն Մնացականյանին:
Մեր պես ոչ մի երկրորդ ժողովուրդ իր պետականությունն ու իր հերոսներին էս կերպ չի մսխել...
Հունիսի 20-ին մասնակցե՛ք ընտրություններին: Գնացեք, տղամարդկության ու բեզաչոտնիկության միջև ընտրեք տղամարդկությունը: Ղժղժան մուտիլովչիկության ու ձիգ լռության միջև ընտրեք երկրորդը: Վերջին հաշվով՝ պետականամետության ու անհայրենիքության մեջ ընտրեք պետականամետությունը: Ու հիշեք՝ դուք այն եք, ում ընտրում եք: Դուք ինքներդ եք որոշում՝ մաս կազմե՞լ էս ազգակործան գործին, թե՞ ընտրել պետությունը ոտքի հանելու, 0-ից կառուցելու ուղին:
Հայաստան, Պատիվ ունեմ: