14:35 , 15 հունիս, 2021Հունիսի 15-ին Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղևորվել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Ալիևը Էրդողանին և նրա կնոջը` Էմինե Էրդողանին, դիմավորել է Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Այցի շրջանակում այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց հետագա խորացումը:

