Կրկեսի հսկան գերության մեջ. ինչպե՞ս են առևանգել աշխարհի ամենաբարձրահասակ մարդուն


20:30 , 15 հունիս, 2021

Ոչ բոլորն են տեղյակ, որ ներկայումս բանակում ծառայել կարող են միայն որոշակի ֆիզիկական հատկանիշներ ունեցող արական սեռի ներկայացուցիչները։ Դա վերաբերում է նաև հասակին։ Ցածր հասակը թույլ չի տալիս հասնել անհրաժեշտ վայրերին, իսկ բարձր հասակը խոչընդոտ է հանդիսանում տանկերում և ռազմական տեխնիկայում գտնվելիս։ Սակայն պատմությանը հայտնի են դեպքեր, երբ բարձր հասակ ունեցող զինվորներն, այնուամենայնիվ, հայտնվել են զինված ուժերում։

1944 թ. Ֆրանսիայի Կալե տարածքում մի գերմանացի զինվոր գերի ընկավ։ Դա 38-ամյա Յակոբ Նակենն էր։ Մինչ ռազմական ժամանակաշրջանը նրան անվանում էին «աշխարհի ամենաբարձրահասակ մարդը»։ Իր հասակը նա ժառանգել էր ծնողներից. և՛ հայրը, և՛ մայրը 188 սմ հասակ ունեին։ Յակոբը ծնողներից անգամ բարձրահասակ էր՝ 221 սմ։

Բարձր հասակը երիտասարդի մոտ կոմպլեքսներ չէր առաջացրել։ Ընդհակառակը, նա փորձում էր իր յուրահատկությունն օգտագործել՝ շահ ստանալու համար։ Յակոբը միացավ կրկեսային խմբին և սկսեց ճանապարհորդել ու ելույթներ ունենալ։

Պատերազմի սկսվելուց հետո Նակենը ստիպված եղավ Ամերիկայից Գերմանիա վերադառնալ։ Հայրենիքում նա բանակից ծանուցագիր ստացավ, ապա որպես գնդացրորդ ներառվեց հետևակի կազմում։

Յակոբը զորքին բավականին շատ անհարմարություններ էր պատճառում։ Նրա համար ստիպված էին հատուկ պատվերով հագուստ ու կոշիկ կարել։ Հրամանատարների համար բարդ էր զինվորին հրաման տալը, որի անգամ ուսերին չէին կարողանում հասնել։ Յակոբն ստիպված էր երկու անգամ ավելի խորը փոս փորել՝ գնդացրի հետ դրանում տեղավորվելու համար։

1944 թ. Յակոբն ընդգրկվեց ֆրանսիական քաղաքը պաշտպանող գումարտակի կազմում։ Գումարտակի հակառակորդը կանադական դիվիզիան էր։ Յակոբին վիրավորեցին և գերի վերցրին։ Զինվորի հետախուզումը հայտնվոց տեղի լրագրողներից մեկի օբյեկտիվում։

Լուսանկարներում երևում է, թե ինչպես են երկու կողմերը ծիծաղում իրավիճակի վրա, երբ զինվորի հասակը նրանց հասակից երկու անգամ ավելի է։

Յակոբը գերության մեջ մնաց մի քանի տարի, ինչից հետո վերադարձավ հայրենիք։ Պատերազմի ավարտին Նակենը կնոջ հետ միասին տեղափոխվեց ԱՄՆ։ Ամերիկայում ապրում էր նրա քույրը։ Նախկինում արված լուսանկարների շնորհիվ Յակոբը հայտնիություն ձեռք բերեց։

Խաղաղ տարիներին Յակոբը Սանտա-Կլաուսի դեր էր տանում և զվարճացնում երեխաներին։ Նրան հրավիրում էին հեռուստաշոուների և հարցազրույցներ վերցնում։ Քաղաքացիություն ստանալը ճանապարհ հարթեց Նակենի համար դեպի Բրոդվեհ։

Յակոբը շարունակեց ելույթ ունենալ մինչև թոշակի տարիքի անցնելը։ Կարիերան ավարտելուց հետո վերադարձավ Գերմանիա։ Իսկ նրա լուսանկարները մինչ օրս զարմացնում են բոլորին։