Ումի՞ց են թաքցնում Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը` սեփական քաղաքացիների՞ց, թե՞ դարավոր բարեկամից


13:31 , 16 օգոստոս, 2013

Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրերն Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ վաղուց բաց դրված են համացանցում։ Հայաստանը մի քանի շաբաթ առաջ ավարտել է բանակցությունները, և մեր պայմանագրի տեքստը նույնպես պատրաստ է։
Սակայն ոչ միայն համացանցում այն հրապարակված չէ, այլև պետական գաղտնիքի նման անհասանելի է պահվում։

Հետաքրքիր է, ումի՞ց՝ սեփական քաղաքացիների՞ց, թե՞ դարավոր բարեկամից։