Զախարովան մեկնաբանել է Չեխիային և ԱՄՆ-ին ոչ բարեկամական երկրների ցուցակից հանելու ՆԱՏՕ-ի կոչը


02:49 , 15 հունիս, 2021

Shantews.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է կողմնորոշվեն Մոսկվայի նկատմամբ իրենց քաղաքականության հարցում, եթե նրանք չեն ցանկանում հայտնվել ոչ բարեկամական պետությունների ցուցակում։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ոչ բարեկամական երկրների ցանկից Չեխիային և ԱՄՆ-ին հեռացնելու ՆԱՏՕ-ի կոչը Ռուսաստանին:

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ՆԱՏՕ-ում դրանով մեզ վստահեցրել են ընկերություն անելու ցանկության մեջ։ Տրամաբանությունն ակնհայտ է. եթե խնդրում են իրենց հանել ոչ բարեկամների ցուցակից, ուրեմն ուզում են բարեկամներ համարվել։ Եվ դա, չնայած մեր «անպատասխանատու և վտանգավոր», իրենց անսասան տեսանկյունից, վարքագծի՞ն»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ էր արել ԱՄՆ-ին և Չեխիային հանել ոչ բարեկամական երկրների ցուցակից։