Գլենդելում հայազգի կնոջ մանկապարտեզում 2-ամյա երեխան մարիհուանա է օգտագործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ


13:36 , 16 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում ոստիկանները ձերբակալել են տեղի մանկապարտեզներից մեկի ղեկավար հայազգի Ռուբինա Հարությունյանին, ում 2-ամյա սաներից մեկի հետ ուսումնասիրությունը հաստատել է մարիհուանայի օգտագործում։

Ինչպես գրում է ABClocal-ը, դեպքը տեղի է ունեցել «ԲԻՆԱ երեխաների խնամքի կենտրոնում», որը գտնվում է Օրանժ փողոցի վրա։ Իրենց երեխաներին այդ հաստատությունում խնամքի տված ընտանիքներից մեկը նկատել է, որ 2-ամյա երեխան փոքր-ինչ տարօրինակ պահվածք է դրսևորում, ապա նրա մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ։

Ամբողջական հոդվածը և տեսանյութը՝ այստեղ