Ուրախալի է, որ Արարատը կրկին ելույթ կունենա Հրազդանում. Աբրահամ Խաշմանյան.


13:29 , 16 օգոստոս, 2013

Armsport.am-ը գրում է.

Վաղը` օգոստոսի 17-ին, մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի 2-րդ տուրը: Երկարատև ընդմիջումից հետո, Երևանի «Արարատը» կրկին սեփական հարկի տակ հանդիպումը կանցկացնի «Հրազդան» մարզադաշտում` հյուրընկալելով «Միկային»: Առաջիկա խաղի վերաբերյալ իր կարծիքը armsport.am-ին հայտնեց «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը.

«Կադրային խնդիրներ վաղվա խաղից առաջ չունենք: Բոլորն էլ պատրաստ են «Միկայի» հետ հանդիպմանը: Կբացակայի միայն Հովհաննես Գրիգորյանը, ով դեռ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք չի բերել, սակայն 3-րդ տուրին արդեն կկարողանա մասնակցել:

Մրցակցի մասնակցությամբ այս մրցաշրջանի հանդիպումներ դիտել եմ: Կարող եմ ասել, որ այս տարվա առաջնությունում բոլոր թիմերն էլ լավ մակարդակ ունեն և մեզ հետաքրքիր պայքար է սպասվում:

Ուրախալի է, որ «Արարատը» կրկին ելույթ կունենա «Հրազդանում»: Նախ լավ է, որ խաղում ենք Երևանում, բացի այդ «Հրազդանը» մեր ֆուտբոլի խորհրդանիշներից մեկն է»: