Պաշտոնական․ Արարատ-Արմենիան նոր գլխավոր մարզիչ ունի


16:23 , 14 հունիս, 2021
Armsport.am-ը գրում է.
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
45-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Նոա»-ն:
Գունկոն նախկինում մարզել է «Սպարտակ 2 », «Խիմկի», «Նոա», ակումբները, երկար տարիներ աշխատել է «Սպարտակ» ակումբի համակարգում։