Չներկայանալ չենք կարող, ստիպված պետք է գնանք․ Արարատի մարզպետը ստիպել է մասնակցել Փաշինյանի հանրահավաքին


15:06 , 14 հունիս, 2021

Lurer.com-ը գրում է.

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 14-ին, քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում։ ԼՈՒՐԵՐ.com-ին ահազանգել են մարզի բնակիչներ, նշելով, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մարզպետարանի աշխատակիցներին, բուժաշխատողներին, դպրոցի, մանկապարտեզի տնօրեններին հրահանգել է ուղիղ ժամը 17։00–ին ներկայանալ Արտաշատում կայանալիք հանրահավաքին, իսկ, չներկայանալու դեպքում՝ կփոշմանեն:

«Չներկայանալ չենք կարող, ստիպված պետք է գնանք»,- ասաց ահազանգած քաղաքացիներից մեկը:

Մյուսն էլ ասաց, թե չի ցանկանում մնալ առանց աշխատանք կամ խնդիրներ ունենալ ղեկավար կազմի հետ:

Թեմայի վերաբերյալ կապ հաստատեցինք մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ, որն իմանալով՝ իրեն լրագրող է զանգահարել, ասաց. «Ես խիստ զբաղված եմ»,- նշեց մարզպետը և անմիջապես անջատեց հեռախոսը։