Tert.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ առ դեմ հանդիպման ժամանակ անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից կլսի, թե ինչպես է Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությունը «անհանգստացրել ու տխրեցրել իրենց»: Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Էրդողանը:
Էրդողան-Բայդեն հանդիպումը նախատեսված է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Դա կլինի Բայդենի նախագահության օրոք նրանց առաջին հանդիպումը:
«Դաշնակից երկիրը, որը ՆԱՏՕ-ի հետ որևէ առնչություն չունեցող հարցով, հայերի հարցով նման դիրքորոշում է ընդունում, անհանգստացրել և տխրոցրել է մեզ: Անհնար է առաջ շարժվել առանց Բայդենին այս մասին հիշեցնելու»,-ասել է Էրդողանը նախքան գագաթնաժողովին մեկնելը:
Նա հավելել է, որ բարձրացնելու է Սպիտակ տան կողմից 1915թ. դեպքերը որպես Ցեղասպանություն ճանաչելու հարցը:
Պարբերականը նկատում է, որ սա այսօր կայանալիք երկկողմ հանդիպման մի քանի լարված թեմաներից մեկն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: