13:11 , 16 օգոստոս, 2013
PanARMENIAN.Net -ը գրում է.
Իսլամիստների և իրավապահների բախումների հետևանքով Եգիպտոսում զոհերի քանակը հասել է 638-ի, հայտնում է Associated Press-ը:
Վերջին իրադարձությունների կապակցությամբ իշխանությունները որոշում են կայացրել երկրում արտակարգ իրավիճակ սահմանելու վերաբերյալ: Նախօրեին եգիպտական իշխանությունները թույլ են տվել իրավապահներին մարտական փամփուշտներ օգտագործել՝ պաշտպանելու համար պետական ինստիտուտները բախումների ընթացքում: