«Երազում եմ այս տարի հայր դառնալ». Բեն Ավետիսյանի 30-ամյակի մեծ խնջույքն ու հայտնի հյուրերը


12:43 , 14 հունիս, 2021

Tert.am Լife-ը գրում է.

Դերասան Բեն Ավետիսյանը երեկ տոնել է 30-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Նրա հյուրերի թվում էին ոչ միայն ընկերներն ու հարազատները, այլև հայտնի գործընկերները, որոնց հետ շփումը միայն աշխատանքային հարթակում չէ։

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը և ներկայացնում է մանրամասներն ու ֆոտոշարքը։

Բենը պատմեց, որ օրը սկսել է ընկերների անակնկալով. «Կեսգիշերին նրանք եկան ինձ շնորհավորելու։ Մինչև լուսադեմ 4-ը նշեցինք ծնունդս։ Արդեն երեկ վաղ առավոտից խառն էի, բայց շատ բարձր տրամադրություն ունեի»։

Ի տարբերություն կնոջ` դիմահարդար Դիանա Տոնոյանի, որն օրեր առաջ նախընտրել էր իր 23-ամյակը տոնել առանց մեծ խնջույքի, Բենը որոշել է մեծ միջոցառում կազմակերպել։

«Դիանայի մեջ կա այդ ռոմանտիկությունը` ուզում է մենակ լինենք։ Իր ծնունդն այդպես նշեցինք, իսկ ես որոշեցի այս տարի մեծ խնջույք կազմակերպել, քանի որ 30-ամյակս էր։ Այս ծնունդս տարբերվում էր նրանով, որ ես էի կազմակերպել,  քանի որ ամեն տարի ծնունդս ընկերներս էին կազմակերպում»,- ասաց նա ու հավելեց, որ խնջույքի ժամանակ փոքր-ինչ լարված էր, որպեսզի բոլորն իրենց լավ զգան։

Ինչ վերաբերում է օրվա անակնկալներին` Բենն ասաց. «Անակնկալները եղել են նվերների տեսքով տարբեր նվերներ եմ ստացել։ Դիանայի նվերներն էլ շատ տարբեր են` գումարից մինչև հագուստ։ Նա միշտ է անակնկալներ մատուցում։ Դիանան պահում է այդ ռոմանտիկությունը, որն իմ մեջ չկա. կարող է փոքր բանով այնպիսի անակնկալ անել, որը ես միլիոններ ծախսելով չկարողանամ կազմակերպել»։

Նախորդ տարի դերասանն ամուսնացավ. դա իր կյանքի ամենակարևոր ձեռքբերումներից է համարում. «Իմ գլխավոր ձեռքբերումն այն է, որ ամեն տարիքում կարողանամ գտնել ու անել այն քայլերը, որոնց համար չեմ փոշմանի։  Ես երբեք չեմ փոշմանում ոչ արածներիս, ոչ էլ չարածներիս համար։ Իմ մեծ ձեռքբերումն եմ համարում նաև կայուն ընտանիք ստեղծելս, երբ իմ ընտանիքի մեջ ստեղծեցի նոր ընտանիք։ Երևի թե, ամենակարևոր իրադարձություններից մեկը կլինի այն, որ այդ ընտանիքում ավելանա փոքր անդամ։ Ես շատ եմ ուզում հայր դառնալ։ Միշտ շատ եմ սիրել երեխաների և ցանկացել եմ երիտասարդ հայր լինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: