Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին


12:50 , 14 հունիս, 2021
Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին, որ տեղի է ունենալու հունիսի 15-16-ին։
Շուշի մուտքի մոտ՝ Քարինտակ մտնող ճանապարհային հանգույցի վրա կառուցվել է մի շինություն (տե՛ս ետին պլանում), որը, հավանաբար, կլինի պաշտոնական ասուլիսի վայրը։
Այս նկարը երեկ հրապարակել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։
Հայոց բերդաքաղաքի նվաճումը թուրքական աշխարհի կողմից երկու օրից կնշվի ողջ պերճանքով, իսկ այդ հարցում գլխավոր մեղավորը ձեզ խոստանում է «ապագա»։
Սա հիշեք այն պարզ ընտրությանը, որ անելու եք կիրակի օրը։