Ռազմագերիների վերադարձը ներքաղաքական կյանքում պետք է չշահարկվի, մարդուն գերությունից ազատելը չպետք է շահարկվի. Էդմոն Մարուքյան (Video)


11:05 , 14 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Շատ ուրախ ենք, որ հայ ռազմագերիները վերադարձել են, բայց Ադրբեջանը շարունակում է պահել գերիներին և նրանց փոխանակման դիմաց տարատեսակ նախապայմաններ դնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանը մեզ հետ խոսում է պատանդ պահելով, մեկ անգամ Եվրոպայի խորհրդում էլ եմ ասել, որ դա ահաբեկչական երկրի արարք է, այսինքն`Ադրբեջանը իրեն պահում է որպես ահաբեկիչ, ահաբեկիչներն են պատանդ վերցնում և պատանդ վերցնելով պայմաններ դնում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: