Թողարկվել է Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ «Ինը բոլորովին անծանոթ մարդիկ» սերիալի թրեյլերը (Video)


17:13 , 13 հունիս, 2021
«Hulu» սթրիմինգային ծառայությունը հրապարակել է թրիլլեր ժանրի «Ինը բոլորովին անծանոթ մարդիկ» մինի-սերիալի նոր թրեյլերը։ Նախագիծը նկարահանվել է գրող Լիանա Մորիարթիի համանուն բեսթսելերի հիման վրա։

«Ինը բոլորովին անծանոթ մարդիկ» սերիալը դերասանուհի Նիկոլ Քիդմանի եւ գրող Լիանա Մորիարթիի թվով երկրորդ համագործակցությունն է։

Սյուժեի համաձայն՝ էլիտար առողջարանային հանգստավայր են ժամանում 9 անծանոթ մարդիկ։ Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է բուժվել է սկսել կյանքը մաքուր էջից։ Անծանոթների մարմինն ու միտքը ներդաշնակ դարձնելու համար նրանց կօգնի հաստատության տնօրեն Մաշան, որի դերում հանդես է եկել Նիկոլ Քիդմանը: Նա հյուրերի համար պատրաստել է մի քանի փորձություն-անակնկալներ, որոնք պետք է անցնել ինքնաճանաչման համար։ Դատելով թրեյլերից՝ նման «վարժություններից» մեկը կլինի գերեզմանահորերում պառկելը։

Սերիալում խաղացել են Լյուկ Էվանսը, Մելիսա Մաքքարթնին, Մայքլ Շենոնն ու այլք։ Առաջին երեք սերիաները «Hulu» սթրիմինգային ծառայությունում կթողարկվեն օգոստոսի 18-ին։ Այնուհետեւ ամեն շաբաթ՝ մեկ էպիզոդ։