Իրական դեպք, որն անեկդոտ է հիշեցնում


12:37 , 16 օգոստոս, 2013

Ծանոթներիցս մեկը մի անգամ մի դեպք պատմեց, որը տեղի է ունեցել մեր ուժային կառույցներից մեկի մարզային ստորաբաժանումներից մեկում:
Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության օրը ստորաբաժանման ղեկավարը գալիս է աշխատանքի, առաջին հարկում նստած հերթապահը պատվի է առնում պետին և ասում՝ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, պետը պատվի է առնում և բարձրանում երկրորդ հարկ, այնտեղ նրա առաջ դուրս եկած ենթական ևս պատվի է առնում և կրկնում՝ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ինչին ի պատասխան քնաթաթախ պետը պատասխանում է՝ ՏԵՂՅԱԿ ԵՄ ԱՐԴԵՆ, ՆԵՐՔԵՎՈՒՄ ԶԵԿՈՒՑԵԼ ԵՆ:)))