Հարևանից բողոքելուց առաջ մի պահ մտածեք, թե մենք՝ հայերս, ինչ ենք արել և ինչ ենք անում մեր երկրի համար


11:29 , 13 հունիս, 2021
Ով ..ի, ով գնա սանատորիա...
Գերիների վերադարձի խնդիրը պերմանենտ ռուսական կողմի վրա բարդող իշխանությունը փորձում է օգտվել առիթից՝ 15 հայ ռազմագերիների վերադարձը վերագրելով իրեն։
Չնայած բոլորին քաջ հայտնի է, որ գերիների վերադարձի խնդրով զբաղվում է Ռուստամ Մուրադովը, սակայն արևմուտքի՝ պոստ ֆակտում «ծափահարություններից» հետո իշխանությունից կառչած տաբռը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին և Վրաստանին։
Այն նույն ԱՄՆ-ին, որ «Ցեղասպանության ճանաչումը» որակեց որպես պատմական փաստ՝ առանց հետագա իրավական հետևանքների և այն նույն Վրաստանի, որ պատերազմի օրերին արգելում էր իր տարածքով ռազմամթերք տեղափոխել Հայաստան։
Հայաստանի վարչապետի մամլո խոսնակի այս հայտարարությունն առավել քան զավեշտալի է, քանզի վերոնշյալ երկու պետությունները գործնականում մատը մատին չեն տվել Հայաստանին օգնելու համար, ավելին՝ որպես տարածաշրջանային գործընկեր «հենվում են» թուրքական աշխարհի վրա։
Ռուսներն աչքիս լույսը չեն, բայց ի՞նչ կարող ենք մենք սպասել ռուսից, եթե թուրքը բառացիորեն զավթել է Հայաստանի իշխանությունը և ներսից կեղեքում է երկիրը։
Հարևանից բողոքելուց առաջ մի պահ մտածեք, թե մենք՝ հայերս, ինչ ենք արել և ինչ ենք անում (ռեալ, իրականում) մեր երկրի համար և ինչպես ենք հարաբերվում հարևան երկրների հետ։
Հ.Գ. Սեփական սխալները չգիտակցող ու դրանցից դասեր չքաղող ազգը դատապարտված է կործանման!