Երբ վարձով բնակարանի տանտիրուհին իմացել էր, որ իր տանը Արեգասարի հերոս Դավիթի մայրիկն է բնակվում, ետ էր վերադարձել նախօրոք վճարված տանվարձը


00:16 , 13 հունիս, 2021
Առուշանյան Դավիթի մասին ռեպորտաժում տիկին Լիդան շատ բան ուներ ասելու, բայց ամեն ինչ չէր, որ էդ պահին հիշում էր։ Մի որոշ հատվածներ էլ ես էի մոնտաժել։
Ու հիմա, որպեսզի հերոսի մոր ցանկալի հատվածն ամբողջական դառնա, ներկայացնում եմ այն մարդկանց անունները, ովքեր այս 7 ամիսների ընթացքում օգնել են նրան թե՛ Արցախում բնակվելու, թե՛ Դավիթի որոնողական աշխատանքներում։ Ես նրանցից շատերին չեմ ճանաչում, բայց այնքան լավ մարդիկ են, որ տիկին Լիդան ցանկացավ առանձնահատուկ շեշտել։
Նախ և առաջ շնորհակալություն Իվանյանի (Խոջալուի) տանկային զորամասին՝ հանձին զորամասի հրամանատար
գնդապետ Թաթուլ Հայրապետյանի։ Առանձնահատուկ շնորհակալություն փոխգնդապետ Էդգար Ավալյանին, իրավաբան Հարությունյան Գեղամին, նրա եղբորը՝ բժիշկ Մարատ Հարությունյանին, Ժաննա Գրիգորյանին, գնդապետ Նորիկ Մկրտչյանին, Գարիկ Մինասյանին, «կոմբատ» Գարիկին ու Արմենին, Միքայել Լազյանին, Դունամալյան Հովսեփին, Բեգլարյան Արտակին, Ստեփանյան Գեղամին, Բալասանյան Աշոտին, Մկրտչյան Նորիկին, Մինասյան Գարիկն և ողջ տանկային զորամասին ընդհանուր առմամբ։
Առուշանյան Դավիթը 10 տարի այդ զորամասում էր ծառայում ու հենց այդ զորամասի դաստիարակություն էր, որ նրան դրդեց այդ հերոսական քայլին։ Իվանյանի տանկային զորամասը Դավիթին նախ և առաջ հայրենասեր հայորդի, ապա նոր Արցախի հերոս դաստիարակեց։
Տիկին Լիդան պատմում էր, որ առաջին օրերին, երբ գնացել էր Արցախ՝ որդուն փնտրելու, վարձով էր բնակվում։ Որոշ ժամանակ անց, երբ տանտիկինը՝ ծյոծ Ռիման իմացել է, որ իր տանը Արեգասարի հերոսի մայրն է բնակվում, ետ էր վերադարձել նախօրոք վճարված տան վարձը...
Այ այսպիսի մարդիկ են ապրում Արցախում