Սիրիայում հիվանդանոցի վրա կատարված հարձակման հետևանքով 13 մարդ է սպանվել


00:45 , 13 հունիս, 2021
Սիրիական Աֆրին քաղաքում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով 13 մարդ է սպանվել 27-ը վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Անադոլու» գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ հարձակումը իրականացրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները, որոնց թուրքական իշխանությունները ճանաչել են որպես ահաբեկչական:

Սիրիական Աֆրին քաղաքում և առհասարակ Սիրիայի հյուսիսում, որը չի վերահսկվում երկրի կառավարության կողմից, հարձակումներն ու ահաբեկչությունները պարբերական բնույթ են կրում: