«Փաշինյանի նման էքսցենտրիկ ապուշից ինչ ասես՝ սպասելի է». Ռուսլան Բաղդասարյան


22:58 , 12 հունիս, 2021

168.am-ը գրում է․

«Փաշինյանի նման էքսցենտրիկ ապուշից ինչ ասես՝ սպասելի է: Նա Արցախը տվեց՝ աչքը չթարթեց, քաղաքացիական պատերազմն ի՞նչ է, որ չհրահրի: 2008թ. մարտի 1-ին նա քաղաքացիական պատերազմ հրահրել է, հիմա չսպասելը առնվազն անհեռատեսություն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը:

«Նիկոլ Փաշինյանի համար վերարտադրվելն իր ընտանիքից, իր երեխաներից էլ է թանկ: Իրենից ամեն ինչ սպասելի է՝ վերարտադրվելու, վերընտրվելու համար, բայց ինքը շանս չունի, ինքը դա արդեն գիտակցել է: Ինչ քարոզարշավը սկսել է, ամենօրյա բակային հանդիպումների մեջ եմ, և մեր ժողովրդի հետ խոսելով՝ հասկանում եմ, որ ինքը ուղղակի հնարավորություն չունի: Ամենավերջին հայհոյանքներն են նրան տալիս»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե այնքան հեղափոխություն կանեն, մինչև հոգևորականից քաղաքական էլիտա խոնարհվեն ժողովրդի առաջ, նա նկատեց, որ Փաշինյանն այսօր ինքն է ծնկի եկած մեր թշնամու առաջ.

«Ադրբեջանի առաջ ինքը ծնկի եկած՝ խոսում է մեզ ծնկի բերելո՞ւց, մեր ժողովրդին ծնկի բերելո՞ւց, թե՞ մեր քաղաքական գործիչներին ծնկի բերելուց: Քեզ արդեն չոքացրել են, դու ծնկի բերելուց մի խոսիր, քեզ մնացել է 8 օր ժամանակ: 8 օրից ինքը չի լինելու վարչապետ, ժողովուրդը իրեն չի ընտրելու, ես վստահ եմ»:

Ռուսլան Բաղդասարյանը նշեց, որ Երևանի բակերից մեկում բնակիչներից մեկը, երբ իմացել է, որ նա եթերի է գալիս, հետևյալն է խնդրել.

«Ասաց՝ եթերից ասա՝ թող սրանք ախպորս երեխու ոսկորները տան, լացելու տեղ ունենանք: Երկրորդ թաղամասի բնակիչներից Արայիկն էր. Թող գնան նրան պատասխան տան: Ես գնացել եմ, բայց անճար եմ, չեմ կարողանում այդ պատասխանը տալ, չեմ կարողանում այդ մարդու կորցրածը, իր հերոսի մասունքները չեմ կարողանում տալ, որովհետև այս սրիկաները պահել են՝ կարտոֆիլի պարկի մեջ են պահել, չգիտենք՝ որ դիահերձարանում են պահել, քանի ամսից են տալու, որպեսզի մեր ժողովրդին խեղճացրած պահեն և կարողանան դրանից օգտվել, մարդիկ սիրտ չունենան գնալ ընտրության: Բայց այնքան պատիվ ունի մեր ժողովուրդը, որ հենց դրա համար գնալու է և քվեարկի՝ սրան հանելու համար»:

Հարցին՝ ինչո՞ւ պատերազմից այսքան ամիս անց հանրությանը պաշտոնական տեղեկատվություն չի տրվում զոհերի, գերիների, անհետ կորածների, վիրավորների թվի մասին, նա պատասխանեց.

«Որովհետև սրբապիղծ են սրանք, միայն այդ պատճառով, և դրանով ուզում են մեր ժողովրդին կոտրված պահել, որ ընտրության չգնան: Բայց մեր քաղաքացիներին խնդրում եմ՝ բոլորն էլ թող գնան և իրենց դիրքորոշումը հայտնեն: Կապիտուլյանտը չպետք է լինի Հայաստանի ղեկավար»: