Շուռնուխցիները գյուղը չեն թողել փախել, բայց տհաճ է, երբ թշնամին մոտ է մեզ. Շուռնուխի համայնքապետ


21:35 , 12 հունիս, 2021

Tert.am-ը գրում է․

Համայնքում, իհարկե, մարդիկ վտանգ զգում են, որովհետև, երբ աչքերդ բացում ես ու ճանապարհին թուրքն է կանգնած, կանհանգստանան, այնպես չէ, որ գյուղը թողեցին, փախան, չկա նման բան, ուղղակի այդ տհաճ երևույթն է, որ թշնամին մոտ է մեզ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը՝ խոսելով ադրբեջանական զորքի՝ ՀՀ-ում գտնելու մասին, համայնքներում փոփոխված իրավիճակի ու գյուղացիների հոգեվիճակի մասին:

Հակոբ Արշակյանը նշեց, որ կոնկրետ Շուռնուխ համայնքում ադրբեջանական կողմը առաջ չի եկել և ինչպես տեղակայվել էին հունվար ամսից, այդպես էլ մնացել են: «Մինչև հիմա առաջ չեն եկել, իրենց տեղում են: Այս պահին համայնքը հսկում է մեր ԱԱԾ սահմանապահ զորքը, ռուսական զրահատեխնիկա է տեղակայված՝ իրենց դրոշով, մի հինգ հոգի էլ ռուս խաղաղապահներ կան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ