Էրիկսենին տեղափոխել են հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար


21:04 , 12 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է․

Հունիսի 12-ին Կոպենհագենում տեղի է ունենում Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպումը Դանիայի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների միջեւ:

Առաջին խաղակեսի հենց վերջում տեղի ունեցավ մի սարսափելի դրվագ. դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել:

Հանդիպումն ընդհատված է։