Աֆղանստանում զինյալների հարձակմանը զոհ է գնացել հարսանեկան արարողության հինգ մասնակից


23:55 , 12 հունիս, 2021

Աֆղանստանի Քաբուլ շրջանում զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ զինված անձինք առևանգել են հարսանեկան արարողությունից վերադարձող մարդկանց և սպանել նրանց:

Ուժայինները կատարվածի համար պատասխանատու են ճանաչել «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալներին: Շարժման անդամները դեռ չեն մեկնաբանել կատարվածը: