Ամերիկացի գիտնականները գտել են Չեբուրաշկային


12:29 , 16 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Ամերիկացի կենդանաբանները Կոլումբիայի և Էկվադորի անտառներում ապրող նոր կենդանի են հայտնաբերել: Կենդանին նման է խորհրդային հայտնի մուլտհերոս Չեբուրաշկային: Նրան անվանել են «օլինգիտո» (Bassaricyon neblina): Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Օլինգոտոյի» ուսումնասիրությունը սկսվել է 2003 թվականից: Կենդանաբան Քրիստոֆոր Հելգենը Չիկագոյի թանգարանում տեսել է կենդանու կմաղքը:

«Մորթին վառ կարմրավուն էր, նայելով գանգին՝ չկարողա նմանեցնել ինձ ծանոթ ոչ մի կենդանու ու մտածեցի, որ գիտությանն անհայտ կենդանի է»,- պատմել է կենդանաբանը: 

2006 թ. մասնագետները որոշեցել է ուսումնասիրել կենդանուն. «Մենք մեկնեցինք նրա հայրենիք և հենց առաջին օրը հանդիպեցինք կենդանուն»,- հիշել է Հելգենը: Նա նաև պատմել է, որ կենդանին սնվում է մրգերով, վարում է գիշերային կյանք ու ապրում է միայնակ: Յուրաքանչյուր անգամ լույս աշխարհ է բերում մեկ ձագ»: