Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 794 մարդ


19:33 , 12 հունիս, 2021

168.am-ը գրում է.

Վրաստանում հունիսի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 794 նոր դեպք: Այս մասի փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 353 հազար 443 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 498 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 338 հազար 318 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 22 մարդ, ընդհանուր՝ 5034: