ԱՄՆ-ում ստեղծում են թռչող ավտոբուս, որը փոխարինելու կգա հասարակական տրանսպորտին


20:30 , 12 հունիս, 2021

Ամերիկյան Kelekona ստարտափը մշակում է դրոն-ավտոբուս, որը կմրցակցի հասարակական տրանսպորտի հետ՝ մեկ ուղևորության ընթացքում մինչև 40 մարդ տեղափոխելով:

Ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող էլեկտրական սարքը մարդկանց կկարողանա քաղաքից քաղաք տեղափոխել: Առաջին ուղևորությունը կկայանա Մանհեթենից մինչև Հեմփթոնս, որը կտևի ընդամենը 30 րոպե և կար-ենա 85 դոլար՝ նույնքան, որքան արժե գնացքի մեկ տոմսը:

Դրոն-ավտոբուսը, որը հիշեցնում է թռչող ափսեի և դիրիժաբլի խառնուրդ, զինված կլինի ութ վինտով՝ կատարելու համար մեկ ընդհանոր ուղևորություն: Մարտկոցը, ըստ մշակողների, կունենա 3,6 մեգավատ/ժ ծավալ:

Այժմ Kelekona ընկերությունը մշակում է մարտկոցի փոխարինման մեթոդներ՝ անալոգային նրան, որը Tesla-ն օգտագործում է իր Model S և Model 3 ավտոմոբիլներում՝ կրճատելու համար ուղևորության ժամանակը:

Չնայած որ ընկերությունն արդեն իսկ կատարել է առաջին ուղևորության անոնսը, դրոն-ավտոբուսը դեռևս գոյություն ունի միայն համակարգչային մոդելի տեսքով: Սակայն մշակողները վստահեցնում են, որ փորձարարական թռիչքներն արդեն կսկվեն հաջորդ տարում:

Ընկերությունը նախատեսում է կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարել 2024 թվականից սկսած, ապա ընդլայնել թռիչքների տարածքը՝ նորառելով Լոնդոն-Փարիզ, Նյու Յորք-Վաշինգտոն և Լոս-Անջելես-Սան-Ֆրանցիսկո երթուղիները:

Kelekona-ն պլանավորում է զբաղվել ոչ միայն ուղևորափոխադրումներով, այլև ռազմական գործողությունների կամ բժշկական տարհանման տարածքներ օդով բեռներ տեղափոխելով: