12:22 , 16 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Facebook սոցիալական ցանցը ստեղծում է վճարային նոր միավոր,որը թույլ կտա օգտատերերին ապրանքներ գնել կողմնակի հավելվածներում՝ դրանց միացնելով սոցցանցի օգտահաշիվը: Այս մասին հայտնում է All Things Digital պորտալը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
Facebook-ի ներկայացուցիչները պարբերականին հայտնել են, որ նորույթի փորձարկումը կսկսվի հաջորդ ամիս:
All Things Digital-ը նշում է, որ նոր վճարային միջոցը կարող է դառնալ PayPal վճարային համակարգի, ինչպես նաև Google-ի, Amazon-ի և այլ ընկերությունների համանման ծառայությունների մրցակիցը: Սոցցանցը նորարարության միջոցով կարող է ավելի լավ իմանալ իր օգտատերերի նախասիրությունների մասին: