«Եթե Երևանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է սահմանազատման շուրջ բանակցություններ սկսի մեզ հետ, եթե նրանք դա չանեն, կզղջան դրա համար». Ալիև


17:06 , 12 հունիս, 2021

Tert.am-ը գրում է.

Եթե Երևանը խաղաղություն է ուզում, ապա պետք է պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ վարի Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը տասը երկրի նորանշանակ դեսպանների ընդունելության ժամանակ, գրում է minval.az-ը:  

«Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, մեզ նույնպես պետք է խաղաղության համաձայնագիր: Եթե Հայաստանը պատերազմ ցանկանա, կստանա նույն արդյունքը, ինչ նախորդ տարվա աշնանը: Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա նրանք պետք է սահմանազատման շուրջ բանակցություններ սկսեն մեզ հետ: Եթե նրանք դա չանեն, կզղջան դրա համար»,- սպառնացել է Ալիևը:

Նա նշել է, որ Հայաստանը «մերժում է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: