Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է այն հարցին՝ արդյոք կատալոնական թիմը պայմանագիր կկնքի՞ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։
«Գաղափար չունեմ։ Հուսով եմ՝ նա կտեղափոխվի «Բարսելոնա»։
Թոփ-ֆուտբոլիստները պետք է խաղան մեր թիմում։ Բայց այդ որոշումը պետք է ակումբը կայացնի»,- ասել է Պիկեն։
Նախորդ մրցաշրջանի 41 խաղում նորվեգացին 41 գոլ է խփել։ Խփած 10 գոլով 20-ամյա հարձակվողը դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն։