Միջադեպ Վարդենիսում՝ Փաշինյանի այցին ընդառաջ


15:39 , 12 հունիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Ներկաներից մեկի՝ Փաշինյանի հասցեին ուղղված «ռեպլիկից» հետո ոստիկանները մոտեցել էին նրան։ ArmLur.am-ը փորձել է հասկանալ, թե որն է պատճառը, որ երիտասարդի կողմից արված արտահայտությունը գրավեց ոստիկանների ուշադրությունը։